Arusyak Hokhikyan
Arusyak Hokhikyan
  • Видео 316
  • Просмотров 38 275 234

Видео

Երևանյան Փքաբլիթ/Պոնչիկանոցի պոնչիկներ՝ հեշտ ու շաատ համեղ
Просмотров 52 тыс.Месяц назад
Կրեմի համար 800 մլ կաթ 5 դեղնուց կամ 3 ամբողջական ձու 2 բաժակ շաքարավազ (կրեմը քաղցր է ստացվում) 7 ճ/գդալ օսլա վանիլին Խմորի համար 300 մլ կաթ 200 մլ ջուր (կարևորը, որ երկու հեղուկները միասին 500 մլ լինեն) 6-7 գ խմորիչ (1 ճ/գդալ ՝ լրիվ հարթ մակերեսով) 2 ճ/ գ շաքարավազ 2 ձու 2 ճ/ գ բուսայուղ (ևս 2 ճ գ՝ խմորը հունցելու համար) 1 լիքը թ գ աղ 850 գ ալյուր Մոտավորապես 500-800 մլ բուսայուղ ՝ տապակելու ...
Կուլիչ/Բարձրանում է 4 անգամ/Չի հնանում շաբաթից ավել(հատուկ բաղադրիչով)/Նման որակ դեռ չի եղել
Просмотров 3 тыс.Месяц назад
Ուշադրություն Սիրելիներս, չենք մոռանում, որ ԿՈՒԼԻՉՆԵՐԸ հայկական ավանդական ԶԱՏԿԱԿԱՆ սեղանի հետ որևէ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ։ Իմ ալիքում մինչ հաջորդ Հարության տոնը կլինեն իսկական հայկական թխվածքների էլի տարբերակներ։ Իսկ կուլիչնեչը հրապարակում եմ Զատիկից ավելկի ուշ, որպես ուղղակի խմորեղեն, որ, ինչպես ցանկացած այլ խմորեղեն, կարելի է թխել ու մատուցել թեյի հետ ցանկացած այլ օր, ինչպես Բրաունին, Ավստրիական շտրյուդե...
Գյուղական խրթխրթան, փխրուն գաթա, որ շատերն են փնտրել
Просмотров 56 тыс.Месяц назад
Խմորի համար 400 գ ալյուր (ևս 50-80 գ կպահանջվի գրտնակելու ընթացքում) 250 գ կարագ 1 մեծ պտղունց աղ (կամ նույնիսկ 2 պտղունց) 1 թեյի գդալ փխրեցուցիչ (8 գ) վանիլին 3 դեղնուց 220 գ թթվասեր (բաղադրատոմսով նախատեսված է 250 գ, ես պակասեցրել եմ) Խորիզի համար 250 գ կարագ 250 գ շաքարավազ 370 գ ալյուր վանիլին Միջուկի համար Խորիզ 600 գ արմավ (խուրմա) 300-350 գ ընկույզ 250-300 գ չամիչ կանեփի սերմ՝ ըստ ճաշակի...
Փքաբլիթ/Անհավանական Փքված լինելու գաղտնիքը/Առանց ձեռքով հունցելու/ Գաղտնի բաղադրիչով
Просмотров 37 тыс.Месяц назад
Խմորիչի համար 120 մլ տաք կաթ 8 գ խմորիչ 1 ճ գ շաքարավազ 1 ժ գ ալյուր հիմնական խմորի համար 2 փու 0,5 բաժակ շաքարավազ (մոտ 100 գ) 1,5 ճ գ թթվասեր (մոտավորապես 60 գ) 5_6 ճ գդալ բուսայուղ հասունացած խմորիչը 200 մլ տաք ջուր 650 գ ալյուր ( մաս_մաս ենք ավելացնում 1 թ գ աղ (ոչ պակաս) 60_80 գ փափուկ կարագ ( ես 80 գ եմ ավելացրել) Նախապատրաստելիս խմորի յուրաքանչյուր շրջանակի տրամագիծը միջինը 8 սմ է։
Գեղեցիկ կտրվածքի ու գեղեցիկ բացվածքի գաղտնիքները՝ ցանկացած շերտավոր խմորի դեպքում
Просмотров 37 тыс.Месяц назад
Գեղեցիկ կտրվածքի ու գեղեցիկ բացվածքի գաղտնիքները՝ ցանկացած շերտավոր խմորի դեպքում
Հեշտ, նուրբ, արագ բայց տոնական տորթ/Կկարողանա անգամ սկսնակը
Просмотров 77 тыс.Месяц назад
ԵՓՈՎԻ ԿՐԵՄԻ համար 400 մլ կաթ 3 դեղնուց 1 բաժակ շաքարավազ/ Բաժակը՝ 250 մլ 3 ճ/գ օսլա / Ցանկալի է եգիպտացորենի 1 պտղ․ աղ վանիլին ԽՄՈՐԻ համար 4 ձու 2 բաժակ շաքարավազ /բաժակը՝ 250 մլ 180 գ կաթնաշոռ 100 գ կարագ /հալեցված/ 4,5-5 բաժակ ալյուր / մոտավորապես 0,5 բաժակը գրտնակելուլ համար/ 1 թ/գ փխրեցուցիչ /կարելի է նաև սոդայով, բայց նման դեպքում խմորը գրտնակելուց առաջ հարկավոր է նվաազագույնը 20 ր թողնել ...
Չամիչով ՓԼԱՎ/Որակյալ փլավ/Բրնձի և լավաշի ընտրություն/ Համեղ, ոչ չոր բրինձ՝ անգամ սառը վիճակում
Просмотров 30 тыс.3 месяца назад
Ես 26 սմ տրամագծով և 6 սմ բարձրությամբ կաղապարի համար օգտագործեցի 3 բաժակ բրինձ (չափել եմ 250 մլ բաժակով), ավելացրել եմ 6 բաժակ եռման ջուր, լցրել եմ 3 թեյի գդալ աղ (օպտիմալ քանակ է․ անհրաժեշտության դեպքում կրակն անջատելուց որոշ ժամանակ առաջ կարելի է ավելացնել՝ ըստ ճաշակի)։ Կարագը 40-50 գ փլավի համար, մոտ 40 գ էլ չամիչի համար 40 գ լավաշին քսելու համար (սա կարող է լինել ըստ ճաշակի, բայց շատ քիչ խ...
Տորթ ՄԱՐԳԱՐԻՏԱ/Առանց կրեմի/Կաթով/Հեշտ, արագ, մատչելի/
Просмотров 16 тыс.3 месяца назад
Խմորի համար 3 ձու 1,5 բաժակ շաքարավազ (ես 2-3 ճ գդալ ավել եմ այս անգամ ավլացրել ՝ ավելի խոնավ շերտեր ստանալու համար։ Շատ չէ) 550 մլ կաթ 60 գ հալեցված կարագ 3 բաժակ ալյուր (բաժակիս ծավալը 250 մլ է) 1 լավ լիքը թեյի գդալ փխրեցուցիչ (բարձր բլրակով, ինչպես, որ ցուցադրել եմ) Շերտերը միացնելու համար օգտագործվեց մոտ 1 լ տարայով ջեմ։ Քսել հարկավոր է ոչ շատ հաստ շերտով։ Ձևավորում ենք խմորի փշրանքով ու մա...
Վեներա/Մածունով տորթ/Շաատ փափույ/Հեշտ/Մատչելի
Просмотров 63 тыс.3 месяца назад
ԿՐԵՄԻ համար 400 մլ կաթ 2 ձու կամ 3 դեղնուց (այս անգամ 2 ձու եմ օգտագործել) 1 բաժակ շաքարավազ (բաժակիս ծավալը 250 մլ է) 3 ճ․ գ․ օսլա վանիլին 100-150 գ սերուցքային կարագ ԽՄՈՐԻ համար 4 ձու 1 բաժակ շաքարավազ (բաժակս 250 մլ է․ Կարող եք 2-3 ճ գդալ ավել լցնել։ Հաշվի առեք, որ տորթը քաղցր չէ) 1,5 բաժակ կաթնամթերք 50-70 մլ բուսայուղ (ես այս անգամ ավելացրել եմ հենց 70 մլ, բայց հանգիստ կարելի է նաև ավելի ք...
ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՑ/Եվ ծակոտիներով, և առանց ծակոտիների նույն խմորից/Շատ բարակ/Չճաքող/
Просмотров 7 тыс.4 месяца назад
1 լ կաթի համար 1 լ կաթ 3-4 ձու (եթե լավ խոշոր են, վերցրեք 3 ձու) 2 բաժակ ալյուր 1 ոչ լիքը ճ գդալ աղ աղից մին քիչ ավել շաքարավազ 4 ճ գդալ բուսայուղ Շատ ԾԱԿՈՏԻՆԵՐՈՎ տարբերակը 1 լ կաթից 150 մլ-ը փոխարինում ենք տաք ջրով (կաթն էլ, ջուրն էլ պետք է գոլից քիչ ավելի տաք լինեն) 3-4 ձու (եթե լավ խոշոր են, վերցրեք 3 ձու) 2 բաժակ ալյուր 1 ոչ լիքը ճ գդալ աղ աղից մին քիչ ավել շաքարավազ 4 ճ գդալ բուսայուղ (2 ճ...
Թռչնի կաթ/Թռչնակ/Բոլոր կարևոր մանրամասները
Просмотров 28 тыс.4 месяца назад
ԽՄՈՐԻ համար 4 ձու 1 բաժակ շաքարավազ (250 մլ բաժակով) 4 ճ գդալ մեղր 50 մլ կաթ (4 ճ գդալ) 150 գ կարագ 1 թ գդալ սոդա (ոչ բարձր, հարթ մակերեսով) 1 պտղունց աղ 1 ճ գդալ քացախ 660 գ ալյուր (քանակը կարող է տարբերվել) 0,5 թ գդալ սոդա ԵՓՈՎԻ ԿՐԵՄԻ համար 400 մլ կաթ 3 դեղնուց 1 բաժակ շաքարավազ 3 ճ գդալ օսլա վանիլին 1 պտղունց աղ ԿՐԵՄԻ համար 250-300 գ կարագ (իմ դեպքում 270 գ էր) եփովի կրեմը ՋՆԱՐԱԿԻ համար 100 ...
Տարբերվող խմորով բուլկիներ\\Արտասովոր փափուկ\\Բոլոր մանրամասները
Просмотров 17 тыс.4 месяца назад
ВНИМАНИЕ! у меня есть и русский канал ( "Кухня Армянки"), где вы можете найти все видео из этого Канала только уже с русским переводом. Русский вариант видео этих булочек можете найти по этой ссылке 👇👇 ruclips.net/video/iN3PgnMWVP4/видео.html 1-ին մասի համար 100 մլ Գոլից քիչ տաք կաթ 1 ճ գ շաքարավազ 1 ճ գ խմորիչ (մոտ 10 գ) 3 ճ գ ալյուր Եփվող մաս 200 մլ կաթ 70 գ կարագ եռալուց հետո նաև 3 ճ գդալ ալ...
Կոնֆետներ/Ինչպես ստանալ հետաքրքիր հիշվող համեր/ Ինչպես համադրել
Просмотров 10 тыс.5 месяцев назад
Կոնֆետներ/Ինչպես ստանալ հետաքրքիր հիշվող համեր/ Ինչպես համադրել
Մեղրով տորթ/ Ուղղակի խառնում ենք ու թխում/Առանց գրտնակելու /Շաատ փափուկ, նուրբ ու խոնավ շերտեր
Просмотров 8 тыс.5 месяцев назад
Մեղրով տորթ/ Ուղղակի խառնում ենք ու թխում/Առանց գրտնակելու /Շաատ փափուկ, նուրբ ու խոնավ շերտեր
ՄԻԿԱԴՈ/Դասական/առանց ԿԱԿԱՈՅԻ/Փխրունության գաղտնիքները
Просмотров 84 тыс.6 месяцев назад
ՄԻԿԱԴՈ/Դասական/առանց ԿԱԿԱՈՅԻ/Փխրունության գաղտնիքները
Ոզնի. Գեղեցիկ ձևը՝ հեշտ ու արագ
Просмотров 42 тыс.6 месяцев назад
Ոզնի. Գեղեցիկ ձևը՝ հեշտ ու արագ
Նարնջով տորթ/Տոնական/Հեշտ/Շքեղ/Արագ/
Просмотров 61 тыс.6 месяцев назад
Նարնջով տորթ/Տոնական/Հեշտ/Շքեղ/Արագ/
Մեղրով տորթ առանց գոլորշու և առանց գրտնակելու/Շատ ԽՈՆԱՎ շերտերով, նուրբ ու փափուկ
Просмотров 185 тыс.6 месяцев назад
Մեղրով տորթ առանց գոլորշու և առանց գրտնակելու/Շատ ԽՈՆԱՎ շերտերով, նուրբ ու փափուկ
Տորթ 5+/Ձեր տոնական սեղանների համար/Հեշտ/Մատչելի/Արագ/
Просмотров 42 тыс.6 месяцев назад
Տորթ 5 /Ձեր տոնական սեղանների համար/Հեշտ/Մատչելի/Արագ/
Կանաչ տորթ/Առանց ներկերի/Տոնական տեսք/Մատչելի/Շատ արագ
Просмотров 50 тыс.6 месяцев назад
Կանաչ տորթ/Առանց ներկերի/Տոնական տեսք/Մատչելի/Շատ արագ
Նուգա/Ընկույզով տոնական տորթ/Հեշտ/Շատ մատչելի/Առանց գրտնակելու
Просмотров 64 тыс.6 месяцев назад
Նուգա/Ընկույզով տոնական տորթ/Հեշտ/Շատ մատչելի/Առանց գրտնակելու
Մեղրով տորթ/Շատ մեծ ծակոտիներ/տարբերվող համ/փորձել է պետք
Просмотров 175 тыс.6 месяцев назад
Մեղրով տորթ/Շատ մեծ ծակոտիներ/տարբերվող համ/փորձել է պետք
Օգտակար ու շատ համեղ վաֆլիներ մի քանի րոպեում/ խորհուրդներ, դիտարկումներ
Просмотров 7 тыс.7 месяцев назад
Օգտակար ու շատ համեղ վաֆլիներ մի քանի րոպեում/ խորհուրդներ, դիտարկումներ
Թելե խաղալիքներ/ Հաղթանակներ/ Վերադարձի հույսով
Просмотров 4 тыс.8 месяцев назад
Թելե խաղալիքներ/ Հաղթանակներ/ Վերադարձի հույսով
Արցախի համն ու հոտը։Վերադարձը կասկածից վեր է
Просмотров 20 тыс.8 месяцев назад
Արցախի համն ու հոտը։Վերադարձը կասկածից վեր է
Կարևոր է. Տարաների ու կափարիչների մասին/Հեշտ ախտահանում/Ինչու շրջել տարաները, ինչու փաթաթել...
Просмотров 9 тыс.9 месяцев назад
Կարևոր է. Տարաների ու կափարիչների մասին/Հեշտ ախտահանում/Ինչու շրջել տարաները, ինչու փաթաթել...
Գազարով բիսկվիթ/ անչափ փափուկ, համեղ ու նուրբ
Просмотров 20 тыс.10 месяцев назад
Գազարով բիսկվիթ/ անչափ փափուկ, համեղ ու նուրբ
"Ոչ մի բանով" ընտիր բուլկիներ/հատուկ ձևով/ԲԼՈԿԱԴԱ 2023/
Просмотров 14 тыс.10 месяцев назад
"Ոչ մի բանով" ընտիր բուլկիներ/հատուկ ձևով/ԲԼՈԿԱԴԱ 2023/
Ջրով և մուրաբայով կարկանդակ (առանց ձվի ու շաքարավազի)
Просмотров 6 тыс.10 месяцев назад
Ջրով և մուրաբայով կարկանդակ (առանց ձվի ու շաքարավազի)

Комментарии

  • @tatevsargsyan2064
    @tatevsargsyan2064 Час назад

    Arusyak jannn❤❤ isk hyut@ vor lcnum eq bankaneri mej u miangamic zakat eq anum?

  • @AidaMouradian
    @AidaMouradian 3 часа назад

    Շնորհակալութիւն արուսյակ ճան իսկ օշարակը կրնանգ օգտագօրծել

  • @lilitsargsyan4633
    @lilitsargsyan4633 4 часа назад

    Մերսի շատ բաղադրատոմսի համար❤❤

  • @user-ju9lj7hn5c
    @user-ju9lj7hn5c 4 часа назад

    Իսկ ծիրանը կարող ենք նույն կերպ պատրաստել

  • @moments7733
    @moments7733 4 часа назад

    Ապրես Արուսյակ ջան։

  • @knaratoyan1274
    @knaratoyan1274 6 часов назад

    Շատ լավ ստացվեց,շնորհակալություն,ընտիր բաղադրատոմսի համար❤

  • @sed8256
    @sed8256 8 часов назад

    Isk epovi kremy taxantov pateluc heto sarnaranum eq dnum vor sarchi?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 7 часов назад

      Քանի դեռ եռման է, ոչ, հենց մի քիչ արդեն հովանում է, կարճ ժամանակով դնում եմ։ Բայց վերջում օգտագործելուց մոտ 20_30 րոպե առաջ դուրս եմ բերում, որ կարագի պես լինի սենյակային ջերմաստիճանի, ու կրեմը չկտրվի։

    • @sed8256
      @sed8256 6 часов назад

      @@arusyakhokhikyan9342 isk xmornel enq nuyn kerp sarecnum?🥰

  • @Ingrit-iy2vy
    @Ingrit-iy2vy 8 часов назад

    Девчонки ,если хотите испечь такую вкусняшку,то только один совет,следуйте каждому совету ,и всё у вас получится 😊

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 7 часов назад

      Да, и это важно для всех рецептов 👍👍👍😊

  • @HasmikPetrosyan-j7e
    @HasmikPetrosyan-j7e 8 часов назад

    Բարև Ձեզ, որ խնդրեմ կարող եք ասել, արդյոք հնարավոր է ծիրանի չիրը առանց շաքար ջեռոցում պատրաստել, եթե այո, ապա ինչպես։Նախապես շնորհակալ եմ ։

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 7 часов назад

      Ողջույն. Ցավոք, նման արդյունք չի ստացվի։ Կլինի ուղղակի սովորական մի քիչ մուգոտ չորացված ծիրան։ Եթե չորացնելու այլ տարբերակ չկա, իհարկե, ջեռոցն էլ հարմար է։ Պարզապես ժամանակ առ ժամանակ պետք է մի քբաի հատակը հանել, սառեցնել, որ իրական վիճակը զգաք, հակառակ դեպքում ջեռոցում տաք են լինելու, չեք զգալու նորմալ չորացել են, թե ոչ, դրա պատճառով կարող է շատ երկար մնան։ Դուռը լրիվ լի փակեք, արանքում գդալ կամ շերեփ դրեք։ Ժամանակ առ ժամանակ էլ լավ բացեք, թողեք ներսում ջերմաստիճանը մի քիչ իջնի

  • @arpinegrigoryan3711
    @arpinegrigoryan3711 10 часов назад

    Shat manramasn bacatrymes Arysik jan shnorhakal em

  • @goharvoskanyan6164
    @goharvoskanyan6164 11 часов назад

    Иск кани ор э анражешт чораналу амар

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 11 часов назад

      Մինչ չորանա։ Ժամանակը խիստ տարբեր կարեղ է լինել։ Նախ ծիրանի չափսից է կախված, բացի դրանից կլիմայական պայմանները նույնպես տարբեր են Կարող է 4_ից մինչև 7 օր պահանջվել ( պատուհանագոգին չորացնելու դեպքում, առանց հատուկ սարքերի )։ Չորանոցով մի քբաի օրով ժամանակը կրճատվում է արդեն։ Ընթացքում անպայման ստուգեք, պարբերաբար շրջեք, եր ավելի արագ ու համաչափ չերանան

  • @milanasahakyan3007
    @milanasahakyan3007 12 часов назад

    Арусяк джан,испекла гату по этому рецепту.Запах прекрасный и вкус тоже,но на пергамент после выпечки вытекло масло,тоесть под гатой было маслянисто.так должно быть?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 11 часов назад

      Нет, так быть не должно. Видимо масло было не таким золодным, либо тесто долго пролежала при комнатной температуре. Одним словом, там, по всей вероятности, бал нарушен температурный режим. Или духовка была недостаточно разогрета. В тесте много масла, и все это сильно аоияет на то, как оно поведёт себя в тесте. В вашем случае вода отделилась, значит были проблемы с температурой.

    • @milanasahakyan3007
      @milanasahakyan3007 11 часов назад

      @@arusyakhokhikyan9342учту на будущее.надеюсь на вкус это не повлияло.пока не разрезалв,пусть остынет))

    • @milanasahakyan3007
      @milanasahakyan3007 11 часов назад

      спасибо

  • @karinesimonyan2031
    @karinesimonyan2031 14 часов назад

    Բարև ձեզ ինչ անել եթե վարդի մուրաբան շաքարակալել է

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 11 часов назад

      Կարելի է մի քիչ էլ ջուր ավելացնել ու կարճ եռացնել։ Վարդի ու ընկույզի դեպքում դա հիմնականում նորմայից երկար եփելուց է։ Պետք է ճիշտ սահմանը զգալ։ Երբեմն ավելի լավ է մի քիչ թույլ թողնել օշարակը, քան հատել սահմանը։ Ձեզ հաջողություն

  • @nelli280
    @nelli280 14 часов назад

    Ապրես Արուսյակ ջան, միշտ պարզ, հասանելի է ամեն ինչ❤❤❤

  • @aramkhachatryan9232
    @aramkhachatryan9232 16 часов назад

    Մերսի շատ ընտիր ստացվեց

  • @alvardharutyunyan1119
    @alvardharutyunyan1119 17 часов назад

    Արուսյակ ջան այս տարի չեի ուզում պատրաստել մուրաբա 🙏բայց դու այնքան գեղեցիկ մատուցեցիր, որ ցանկություն առաջացավ եփելու 👍Աստված պահապան🙏🤗

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 13 часов назад

      Շնորհակալ եմ վստահության համար 🥰😊 Անուշ լինի

  • @svetahayrapetyan3599
    @svetahayrapetyan3599 18 часов назад

    Խ

  • @user-lr2yv3bu8l
    @user-lr2yv3bu8l День назад

    Яблочный уксус можно

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 13 часов назад

      Желательно использовать именно уксусную кислоту. Если нету выбора, конечно, заменяйте

  • @narinetomeyan1632
    @narinetomeyan1632 День назад

    Patrasteci dzer baxadratomsov ,stacvec shat papuk u hamex,shnorhakal em shat

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 День назад

      Ուրախ եմ, որ հավանել եք 👍😊 Անուշ լինի 🌷

  • @narinetomeyan1632
    @narinetomeyan1632 День назад

    Barev Arusyak jan ,patrasteci dzer baxadratomsov shat hamex stacvec,shnorhakal em shat

  • @user-ig7on3il5o
    @user-ig7on3il5o День назад

    👍💖♥️💕😘🥰

  • @user-bo9ql7gl6n
    @user-bo9ql7gl6n День назад

    Շնորհակալություն Արուսյակ ջան լավ բացատրելու համար,առանց ավելորդությունների , ուղղակի հրաշալի,օրինակելի տան տիկին❤❤❤❤❤

  • @allaapoyan9820
    @allaapoyan9820 День назад

    Ջուրը շատ է ձեր բաղադրատոմսով, շատ ջրիկ է ստացվում, պնդացնելու համար անհրաժեշտ կլինի երկար եփել ու մի քանի անգամ, որպեսզի ջուրը գոլորշիանա, որը վարդի պարագայում ցանկալի չէ։ Էնպես որ, ափսոս վարդս, չստացած բաղադրատոմս👎

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 День назад

      Այո, շատ է հենց նրա համար, որ երկար եփվի։ Թերթիկները պարունակում են մեծ քանակությամբ եթերային յուղեր ու նշված ջրի քանակը թույլ է տալիս եփել բավականաչափ, որպեսզի դրանք յուղերն արտահայտել, հետևաբար ճռճռան չլինեն ( գրեթե չի մնում , շառ քիչ միայն ), ու արտահայտել նաև իրենց ժելեացնող հատկությունը։ Էս վերջինը չեք ստանա ավելի քիչ եփելով։ Սա նշանակում է, որ ջրի քանակը իդեալական հաշվարկված է, եթե լիարժեք որակյալ արդյունք է հարկավոր։ Էստեղ օշարակը, ի դեպ, պնդանում է ոչ միայն հոլորշիացման, այլ վերջում նաև ժելեանման հատկություն ստանալու շնորհիվ։ Հակառակ դեպքում թերթիկները շիլայի պես լողում են մուրաբայի մեջ ' տեղ _տեղ կուտակվելով։ Իսկ էդտեղ համաչափ այս ժելեանման զանգվածի մեջ տարածվում են, համասեռ զանգված է ստացվում։ Ի դեպ, գույնը նույնպես ջրի քանակի հետ կապ ունի։ Երկար եփելուց թերթիկները ամբողջությամբ իրենց գույնը տալիս են օշարակին, իսկ եթե ջուրը քիչ լինի, ուղղակի զանգվածը կմգանա։ Իմ բոլոր մուրաբաներն ու ջեմռրը եփվում են մթերքի հնարավորինս շատ հատկություններ հաշվի առնելով։ Շնորհակալ եմ, որ դիտում եք։ Հուսամ պատասխանը օգտակար կլինի 🥰👍

  • @annabadoyan3345
    @annabadoyan3345 День назад

    Isk inchqan pete mna sodayajri mej?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 День назад

      Տեսանյութի տակ գրված է )) Մոտ մեկ ժամ է մնում

    • @annabadoyan3345
      @annabadoyan3345 День назад

      @@arusyakhokhikyan9342 🫶🫶🫶

  • @harutarustamyan7461
    @harutarustamyan7461 День назад

    Շնորհակալություն Արյուսակ ջան հրաշալի էՁեզ լսել ու տեսնել այդ հաճելի աշխատանքը ❤❤❤

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 День назад

      Շնորհակալ եմ գնահատականի համար ☀️☺️

  • @tatevikdilanyan3402
    @tatevikdilanyan3402 2 дня назад

    Արուսյակ ջան իսկ կարելի է՞ ծիրաններն առանց մաքրելու լցնել սոդայաջրի մեջ, և կեղևազրկել եփման ընթացքում, թե՞ այդ դեպքում սոդան չի գործի։ ❤️

  • @user-xn5vo7vs5x
    @user-xn5vo7vs5x 2 дня назад

    🎉🎉🎉😊😊❤❤

  • @elenamartirosyan6018
    @elenamartirosyan6018 2 дня назад

    Իսկ ավելացած օշարակով ի՞նչ եք անում🙂🙂

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 2 дня назад

      Պահում եմ սառնարանում։ Ջրով բացում եմ, օգտագործում եմ ժելե կամ հյութ պատրաստելու համար, բիսկվիթներն եմ ցողում, կամ ավելացնում ենք թեյի մեջ))։ Սառնարակում մեկ տարի պահպանվում է ( ոչ պահածոյացնելով, ուղղակի չոր ապակյա տարայի մեջ )։ Կարևորը, որ վերջում նորմալ եփված լինի, շատ ջրիկ չլինի, հակառակ դեպքում կթթվի կամ կբորբոսնի

  • @AllaBarseghyan-u5b
    @AllaBarseghyan-u5b 2 дня назад

    Jur chenq lcnum

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 2 дня назад

      Սա այլ տարբերակ է, որը եփվում է փակ կափարիչով ու անպայման մի 100_150 մլ ջրով։ Ջեր ասած տարբերակը մեր ավանդական եղանակն է , որը խառնելով է ու այլ կերպ է ստացվում։

  • @narahovhannisyan6624
    @narahovhannisyan6624 2 дня назад

    Isk inch qan jamanak petq e mna sodaiajri mej.

  • @narahovhannisyan6624
    @narahovhannisyan6624 2 дня назад

    Dzer video tak, chapser@ naeq, shaqaravazi qanak@ cheq nshel.

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 2 дня назад

      Թիվը չի գրվել, այո. 1 կգ է։ Շնորհակալ եմ նկատելու համար ☺️🥰😊

  • @Mane-rf3yh
    @Mane-rf3yh 2 дня назад

    Ինձ մոտ շաաատ բարձր ստացվեց😂😂

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 2 дня назад

      Իսկ փաթաթել չեղա՞վ։ Եթե կաղապարը շատ փոքր չի ( 30×40 սմ պետք է լինի, ոչ փոքր), որքան էլ բարձրանա, փաթաթել լինում է ( եթե շատ չեք թողել ջեռոցում, եթե ալյուրի խնդիր չի եղել։

    • @Mane-rf3yh
      @Mane-rf3yh 2 дня назад

      @@arusyakhokhikyan9342 երևի փոքր էր կաղապարը։երկու շերտով կիսեցի։2 հատ ռուլետ ստացվեց հենց նոր կերաա շատ լավն եր😇😇😇։շնորհակալ եմ շատ առաջին անգամն էր

  • @lalaknyazyan6708
    @lalaknyazyan6708 2 дня назад

    Բարև սիրելի Արուսյակ։ Ես ուզումեմ իմանամ սառեցրովի գաթան ինչ ջերմաստիճանում եփում։ Ես եփելեմ 200 աստիճանու մոտ20' ճիշտե շատ սիրու տեսք ունի բայց միտեսակ ծսնրություն ունի։ Ձեր մորաքրոջ բաղադրատոմսով է։Շնորակալություն։

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 2 дня назад

      Ողջույն ) Եթե ռուսերենի հետ խնդիր չունեք, առաջարկում եմ դիտել այս տեսանյութը։ Էստեղ մանրամասն ամեն բան կա էդ մասին։ ruclips.net/video/ROy4MTx43dE/видео.html

  • @anushsaharyan3026
    @anushsaharyan3026 2 дня назад

    Շնորհակալություն Արուսյակ ջան մանրակրկիտ բացատրելու համար,բայց երբ շաքարաջրից հանելուց հետո անմիջապես դնում եմ պատուհանագոգին,հաջորդ օրը բորբոս է բռնում,պատուհանը բաց եմ թողնում,հնարավո՞ր է դրանից լինի

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 2 дня назад

      Կախված է կլիմայից։ Մեկ էլ կարևոր է, թե վերջում օշարակը ինչ վիճակում է եղել։ Եթե թույլ է եղել, նման օշարակի մեջ եփված ծիրանի ուշ է չորանում ու հանգիստ կարող է բորբոսնել, այո։ Եթե կլիման խոնավ է, կամ լավ տաք չէ, դրանից նույնպես կարող է լինել։ Ես միշտ չորացնում եմ հենց պատուհանագոգին, անպայման պատուհանը թեկուզ քիչ, բայց բացում եմ։ Մեզ մոտ ' Արարատյան դաշտում, անգամ սեղանին դրված վիճակում կարող է շատ հաջող չորանալ

    • @anushsaharyan3026
      @anushsaharyan3026 2 дня назад

      @@arusyakhokhikyan9342 շնորհակալություն Արուսյակ ջան,ճիշտ է ,մեզ մոտ մի քիչ խոնավ է լինում

  • @user-eg3lo2ju6n
    @user-eg3lo2ju6n 2 дня назад

    Арусяк джан чек аси иск агар агаров ете аненк нуйн пропоциян э те да артен уриш э нахорок шноракал ем

  • @hamestasryan8117
    @hamestasryan8117 2 дня назад

    Իսկ ծիրանը նույն եղանակով կարող ենք պատրաստել, դեղին շլորի հետ միասին?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 2 дня назад

      Ցավոք, ոչ, ծիրանի կմգանա, փայլն էլ էսպես չի լինի )))

    • @hamestasryan8117
      @hamestasryan8117 2 дня назад

      @@arusyakhokhikyan9342 շնորհակալ եմ ♥️💐

  • @sp-mb1qe
    @sp-mb1qe 2 дня назад

    Արուսյակ ջան , բարի լույս։ Սիրում եմ քո ձայնը , մատուցմանդ ոճը գրագետ հայերենով։ Շատ ապրես։ Աղի գաթա երբեք չեմ թխել կարող ես օգնել ինչքան աղ լցնեմ խորիզի մեջ իսկ խմորի մեջ ևս աղ պիտի ավելացնել ?. Շնորհակալություն , հիանալի հանգստյան օրեր եմ ցանկանում քեզ և քո ընտանիքին ❤❤❤❤🙏🙏

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 2 дня назад

      Ողջույն Շնորհակալ եմ շատ ))) Ինքս աչքաչափով եմ պատրաստում. Ուղղակի շաքաիավազ չենք լցնում, ու ավելացնում ենք մի քիչ աղ, որ աղի չլինի, բսյց նաև անհամ չլինի խորիզը ))) Առաջիկայում պլանավորում եմ նկարահանել։ Խորիզի բաղադրիչները կհածվարկեմ Արդեն, հստակ կներկայացնեմ )

    • @sp-mb1qe
      @sp-mb1qe 2 дня назад

      @@arusyakhokhikyan9342 Մերսի ջանիկ, առողջ եղեք ❤️❤️🙏🏻🙏🏻

  • @susannahakobyan9437
    @susannahakobyan9437 3 дня назад

    Էս ի՞նչ լեկցիա ես կարդում, հոգնեցուցիչ է, վաաայ

  • @karinemargaryan9339
    @karinemargaryan9339 3 дня назад

    Արուսյակ ջան բարև ձեզ։ Մի հարց ունեմ։ Կարո՞ղ եմ մածունով պատրաստված խմորը և խորիզը պահել սառցախցիկում։ Շնորհակալ եմ։

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 3 дня назад

      Երկուսն էլ պահպանել լինում է։ Խորիզը ապակյա տարածքով անգամ սառնարանում շատ երկար մնում է։ Իսկ խմորը, չնայած էր մնում է, բայց որակական որոշակի փոփոխություններ լինում են։ Կարեղ եք թխած սառոցնել։ Հետ գալուց շատ լավ է լինում։ Սառած վիճակում կարող եք դնել տաք ջոռոցի մեջ, ու նոր թխածի պես կլինի ( կարևորը սառցարանից հետո փաթեթավորում բացեք, որ չխոնավանա)։ Կամ էլ կարող եք խորիզով վերջնական տեսքը տալ, էդպես սառցարան դնել։ Որ սառցարանից հետո խմորի հետ աշխատելու կարիք չլինի։

    • @karinemargaryan9339
      @karinemargaryan9339 3 дня назад

      @@arusyakhokhikyan9342 Շնորհակալ եմ Արուսյակ ջան, լավ խորհուրդների համար։ Կփորձեմ։

  • @marinemkhitaryan-nm2po
    @marinemkhitaryan-nm2po 3 дня назад

    Im Arusyak,im snorhashat❤❤❤❤❤❤

  • @liaegiazaryan9846
    @liaegiazaryan9846 3 дня назад

    Арусяк джан им мот крем джрик е стацвел инч анем?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 3 дня назад

      Ուշացումով եմ տեսնում։ Երևի արդեն օգտագործել եք։ Կարող է յարագը շատ փափուկ է եղել, կամ եփովի կրեմի մեջ բաղադրիչների հարաբերակցությունն է խախտվել։ Ամեն դեպքում, նման խնդրի պարագայում ցանկալի է օգտագործելուց առաջ որոշ ժամանակով դնել սառնարանը։

  • @marcomartins1664
    @marcomartins1664 3 дня назад

    Looks beautiful, but where's the translation?

  • @Hayarpi-kd4zr
    @Hayarpi-kd4zr 4 дня назад

    Voxchuyn Arusyak jan, inch klini gri 10 kg hamar inchic inchqan petqe avelacnem, iharke pahacoyacnelu hamare petq, sarcaxcik chem dnelu, naxapes shnorhakal em❤

  • @narineshaboyan7845
    @narineshaboyan7845 4 дня назад

    Ինչ լավ եք բացատրում😊😊😊

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 3 дня назад

      Շնորհակալ եմ գնահատելու համար 🥰🥰😊

  • @user-fl1ct2tr8d
    @user-fl1ct2tr8d 4 дня назад

    Aysinqn pahelu enq sarcaranum?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 3 дня назад

      Նայած, թե որքան եք չորացնում։ Եթռ սառցարանում պահել չեք ուզում, ուղղակի մի քիչ ավելի շատ չորացրեք, որ չբորբոսնի։ Արդեն կարող ոք պահել ցանկացած չոր ու փակ տարայի մեջ ոչ խոնավ վայրում։

  • @MargaritAsatryan-vc6kd
    @MargaritAsatryan-vc6kd 4 дня назад

    Բարև ձեզ հարգելիս ասեք խնդրեմ ինձ մոտ ծիրանաչիր վրա կա սպիտակ կետեր երև սկսվումա բորբոսնել այդ խնդիր ինչպես լուծել Կանխավ շնորհակալություն

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 3 дня назад

      Ողջույն Հավանաբար, լավ չորացած չի եղել, տարածքում խոնավ է եղել։ Եթե արդեն բորբոսնել է, ցավոք, ուտել արդեն վտանգավոր է, ինչպես ցանկացած բորբոսնած սնունդ։ Եթռ նախանշանները կան, ուրեմն ներսում արդեն վտանգավոր պրոցեսը տարածված է, ուղղակի արտաքինից քիչ է դեռ արտահայտված ։

  • @karapetmamulyan4822
    @karapetmamulyan4822 4 дня назад

    Apres

  • @user-he5zt5xl1r
    @user-he5zt5xl1r 4 дня назад

    ❤❤❤❤

  • @karinexachkalyan4600
    @karinexachkalyan4600 4 дня назад

    Ապրես քաղցր աղջիկ

  • @user-tc8xh6ux9n
    @user-tc8xh6ux9n 4 дня назад

    Շատ շատ եմ խնդրում որ չասեք իմ բաղադրատոմսն է էտ բաղադրատոմսը եկել է դարերից մենակ կիրը բացեք սառը ջրով տաքով լավ չի մնացածը ամեն ինչը նորմալ էր

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 3 дня назад

      Ես ինչպես կարող եմ ասել իմն է, եթե սա դասական հին ու փորձված դեռ մեր տատիկներից եկած բաղադրատոմս է։ Ես ուղղակի ներկայացրել եմ ու բացատրել, որպեսզի բոլորը կարողանան պատրաստել, անգամ եթե երբևէ մինչ այդ չեն փորձել։ Ես միայն իմ հեղինակային բաղադրատոմսերի դեպքում եմ նշում, ոչ իմն է ( նույնիսկ դրանք միշտ չի որ նշում եմ )։ Բոլւլկինռրն իմ ալիքու։, օրինակ առանց բացառությամբ իմ դուրս բերած բաղադրատոմսերով են, բոլորը, բայց չեմ նշում գրեթե, քանի որ բոլորը իրար շատ նման են ու շատերի համար բոլորը նույնն են։